Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան ասում է, որ ևս մեկ անձի մոտ «Աստրազենեկա» պատվաստանյութ ընդունելիս անաֆիլակտիկ վիճակ է առաջացել, բայց շուտով դուրս են բերել այդ վիճակից:
«Վերջին շրջանում արձանագրվեց մեկ այլ դեպք, բարդ ռեակցիա եղավ որը շուտով ավարտվեց հաջողությամբ: Մենք գործ ունեինք մոտավորապես նմանատիպ անաֆիլակտիկ վիճակի հետ:», – ասել է Գաբունիան: