Ոստիկանության ավտոպարկին ավելացել է 225 նոր ավտոմեքենա

Ոստիկանության ավտոպարկին ավելացել է 225 նոր ավտոմեքենա

Ներքին գործերի նախարարությունում շարունակվում է ոստիկանության ենթակառուցվածքների թարմացման գործընթացը:

225 նոր մեքենա է ավելացվել ոստիկանական ավտոպարկին՝ 175 «Skoda» սեդան տիպի և 50 «Kia Niro» հիբրիդ:

Ըստ ՆԳՆ-ի, նոր մեքենաներից ոչ մեկը նախատեսված չէ նախարարության ղեկավարների համար:

Մեքենաների հանձնման միջոցառումն անցկացվել է Թբիլիսիում ՆԳՆ վարչական շենքի հարեւանությամբ: Միջոցառմանը ներկա էին փոխնախարարներ Վլադիմեր Բորցվաձեն և Գիորգի Բութխուզին, ինչպես նաև պարեկային ոստիկանության վարչության տնօրեն Վաժա Սիրաձեն:

Նոր մեքենաները հանձնվել են Թբիլիսիի ու շրջանների ոստիկանության ստորաբաժանումներին, ինչպես նաեւ ոստիկանության պարեկային վարչությանը: Պարեկային տրանսպորտային միջոցների ավտոպարկի արդիականացումը կնպաստի պարեկային տեսուչների ժամանակին և արդյունավետ արձագանքմանը հանցագործությանը, ինչպես նաև հանցագործությունների կանխարգելմանը:

Ոստիկանական ենթակառուցվածքների արդիականացման նպատակն է բարձրացնել ոստիկանության արդյունավետությունը և բարելավել ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանները: Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար թարմացնում է իր ավտոպարկը: Նախարարությունը հետագայում կշարունակի արդիականացնել ոստիկանության ենթակառուցվածքների և սարքավորումների նախագծերը: