2020 թվականին Վրաստանում արձանագրվել է ինքնասպանության 380 դեպք և ինքնասպանության փորձ կատարելու 552 դեպք, ասված է Վրաստանի ՆԳՆ կայքում տեղադրված նյութում:
Արձանագրված բոլոր դեպքերից ինքնասպանություն է գործել 71 կին և 309 տղամարդ: Ինքնասպանություն գործածներից ամենաերիտասարդը 11 տարեկան է, իսկ ամենամեծը` 90:
Ինչ վերաբերում է ինքնասպանության փորձին, ապա 321-ը տղամարդիկ են, 231-ը` կանայք:
Ինքնասպանությունների մեծ մասը և ինքնասպանության փորձերը կատարել են Վրաստանի քաղաքացիները: Այս ցուցակում կան նաև Իրանի, Իրաքի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Լիբանանի և Ուզբեկստանի քաղաքացիներ:
Ինքնասպանություն առավել հաճախակի գործել են Թբիլիսիում: 2020 թվականին ինքնասպանությունների 380 դեպքերից Թբիլիսիում եղել է 110 դեպք: Ինչ վերաբերում է ինքնասպանության փորձերին, ապա Թբիլիսիում գրանցվել է 148 նման դեպք:
Սամցխե֊ Ջավախեթիում 2020 թվականին ինքնասպան է եղել 6 անձ, իսկ ինքնասպանության փորձ է կատարել 11 անձ։
Մարզերում իրավիճակը հետևյալն է.