
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին վրացական լրագրության օրվա առթիվ:
«Ես կցանկանայի շնորհավորել մեր լրագրողներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին վրացական լրագրության օրվա առթիվ: Մեծ պատասխանատվություն է ծառայել ժողովրդին և երկրին ՝ հավատարիմ մնալով բարձր մասնագիտական չափանիշի սկզբունքներին և արժեքներին:
Մեր երկրի ժողովրդավարության համար անհրաժեշտ նախապայման է ազատ, պլուրալիստական մամլո միջավայրի գոյությունը, որի երաշխիքն է մեր թիմը` «Վրացական երազանքը»: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ լրագրողների ողջ կորպուսին մասնագիտական օրվա կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում նրանց մասնագիտական գործունեության մեջ», – ասվում է Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ: