Հունիսի 23-ին Ռադիոնորը զանգ ստացավ Փոքր Խանչալի գյուղի բնակիչ Սերգեյ Կաջոյանից, ով տեղեկացրեց, որ Խանչալի լճի ամբարտակը փլուզվել է երկու տեղից, և ջուրը հոսում է դեպի հարակից տարածքներ և հնարավոր է հասնի մինչև քաղաք Նինոծմինդա:
Մեր լրագրողը, դեպքի վայր հասնելով, հաստատեց, որ ամբարտակը փլուզվել է երկու տեղից: Նախնական վարկածով ամբարտակի փլուզման մեղավոր է համարվում ջրային մշկամուկը /ондатра/, որը, ապրելով ջրում, քանդում է ամբարտակի պատի հողային հատվածները: Ջրային ռեսուրսների կառավարման աշխատողների և Ազգային պարկի ներկայացուցիչների աշխատանքի շնորհիվ իջեցվել է լճի ջրի մակարդակը և կանխվել ջրի հետագա հոսքը հարակից տարածքներ:
Իրավիճակը շարունակում է վերահսկվել Ջրային ռեսուրսների ծառայության աշխատողների և Ազգային պարկի ներկայացուցիչների կողմից:
Գարուշ Արզումանյան