Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք

Մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  277 650 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 6 185 թեստավորում, որից 2 993-ը հակամարմինների թեստով, 3 192-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 396 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 270 369 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3 710:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2,75%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.56%, վերջին 7 օրվանը՝ 1.72%: aliq.ge