
Գուցե դեռ մի քանի տարի անհրաժեշտ լինի դիմակներ կրել եւ սոցիալական հեռավորությունը պահպանել: Նման կանխատեսմամբ հանդես է եկել Public Health England-ի իմունիզացման վարչության պետ Մերի Ռամզին:
BBC-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ըստ փորձագետի, արդեն սովորել են դիմակներ կրել եւ սոցիալական հեռավորություն պահպանել: Այս միջոցները բացասաբար են ազդում նաեւ տնտեսության վրա՝ ի տարբերություն ավելի խիստ սահմանափակումների, ինչպիսիք են լոքդաունը:
«Ուստի ես կարծում եմ, որ, իհարկե, [այս միջոցառումները կպահպանվեն] առնվազն մի քանի տարի, մինչեւ այլ երկրներում մարդիկ նույնքան լավ պատվաստվեն, որքան մենք, եւ մինչեւ դեպքերի մակարդակն ամենուր իջնի: Այլ կերպ ասած՝ քանի դեռ չենք կարողացել շատ աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի»,- ասել է Ռամզին: med.news.am