
UFC-ի պաշտոնական ալիքը Խաբիբ Նուրմագոմեդովի՝ կարիերան ավարտելու հայտարարության կապակցությամբ ներկայացրել է ռուսաստանցի մարտիկի բոլոր հաղթանակները:
32-ամյա մարտիկը UFC-ում նորամուտը նշել է 2012 թվականի հունվարին: Նա հաղթել է բոլոր՝ 12 մենամարտերում:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Խաբիբ Նուրմագոմեդովն Աբու Դաբիում տիտղոսի պաշտպանության մենամարտ էր անցկացրել ամերիկացի Ջասթին Գետժիի հետ և հաղթանակից հետո հայտարարել կարիերան ավարտելու մասին: Խառը մենամարտերում (MMA) նա անցկացրել է 29 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ: sport.news.am