Մեծ Բրիտանիան քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու օգտին

Մեծ Բրիտանիան քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու օգտին

Azatutyun.am կայքը հղում կատարելով BBC-ին հայտնում է, որ Միացյալ Թագավորությունը հինգշաբթի օրը քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին․ հանրաքվեին մասնակցած բրիտանացիների մոտ 52 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն, 48 տոկոսը՝ դեմ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լոնդոնի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների մեծամասնությունը քվեարկել է ԵՄ-ում մնալու օգտին, Միությունից դուրս գալու կողմնակիցներն ավելի մեծաթիվ են եղել Անգլիայի հյուսիսում, Ուելսում: Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 71․8 տոկոս՝ քվեարկել է 30 միլիոնից ավելի մարդ, ինչը ընտրողների ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է երկրում 1992 թվականից ի վեր:

Միացյալ Թագավորության անկախության կուսակցության առաջնորդ Նայջըլ Ֆարաժը ողջունել է հանրաքվեի արդյունքները՝ հունիսի 23-ը հայտարարելով ՄԹ «անկախության օր»: Ֆարաժը կոչ է արել Եվրամիության կազմում մնալու օգտին հանդես եկող վարչապետ Դեյվիդ Քեմերոնին «անմիջապես» հեռանալ, փոխանցում է BBC-ն:

Քեմերոնը այսօր հայտարարել է, որ մինչև հոկտեմբեր հրաժարական է տալու:

Հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո բրիտանական ֆունտ ստերլինգի փոխարժեքը նվազել է դոլարի դիմաց և այս պահին ամենացածրն է 1985-ից ի վեր:



Opinion, pooling and voting