Մարտի 19-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում վրացերենը հանրայնացնելու նպատակով անցկացվեց միջոցառում, որը կոչվում էր «Տարվա եղանակներ»:
Միջոցառմանը մասնակցում էին 4-րդ դասարանի աշակերտները, ովքեր ելույթ ունեցան բանաստեղծություններով, երգերով և տեղեկատվական տեքստերով: Աշակերտները իրենց ձեռքերով զարդարել էին դասասենյակի պատերը տարվա եղանակներին համապատասխան նկարներով:
Միջոցառումը կազմակերպել էր «Մասնագիտական աջակցություն ոչ վրացական դպրոցներին» ծրագրի կամավոր Ալինա Սիմոնյանը: