
Լուսանկարը NOR-ի արխիվից
Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, ժամը 12: 00-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղական ճանապարհներ փակ են:
Ինչպես մեկնաբանեց փոխքաղաքապետ Արտավազդ Տոնոյանը, ներկայումս իրենց տեղեկություններ են հասել այն մասին, որ փակ են Ժդանովական-Սամեբա, Ախալի Խուլգումո գյուղերի ճանապարհները, ինչպես նաև Փ.Խանչալի և Վլադիմիրովկա գյուղերի ճանապարհները դժվարանցանելի են:
Այժմ ձյունը մաքրող տեխնիկաները աշխատում են Փ.Խանչալիի ուղղությամբ: Արտավազդ Տոնոյանը հավելեց, որ գյուղական ճանապարհները ձյունից մաքրող ընկերությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում սկսել աշխատանքները: