SEED ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է CENN կազմակերպության կողմից Նինոծմինդայի մունիցիպալիտետում ՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ, Երիտասարդական կենտրոնում անցկացվեց Անտառների միջազգային օրվան նվիրված վիկտորինա:
Վիկտորինային մասնակցում էին Նինոծմինդա քաղաքի Օրոջալար գյուղի, Մ. Խանչալի, Նինոծմինդայի թիվ 1 և թիվ 2 դպրոցների աշակերտները: Վիկտորինան բաղկացած էր 15 հարցից, յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար թիմերը ստանում էին 2 միավոր: Արդյունքում՝ Նինոծմինդայի №1 դպրոցը վաստակելով 21 միավոր, հաղթեց: