
Հավանաբար կպատվաստվեմ «Աստրազենեկայով», որպեսզի մեկընդմիշտ վերացվեն հարցերը այդ պատվաստանյութի վերաբերյալ և հասարակությունը դրական տրամադրվի, – այս մասին պատվաստումների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է, Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
«Ես հավանաբար կընդունեմ «Աստրազենեկան», որպեսզի մեկընդմիշտ վերացնեմ այս պատվաստանյութի վերաբերյալ առկա հարցերը, որպեսզի հասարակությունը դրական վերաբերմունք ունենա պատվաստումների գործընթացին: Ինչ վերաբերում է գործողություններին, մենք աշխատում ենք միջազգային գործընկերների հետ և ապավինում ենք նրանց լրացուցիչ առաջարկություններին, որպեսզի չստեղծենք լրացուցիչ հարցեր և բացեր հաղորդակցության հետ, որի մասին շատ հաճախ նշում են լրատվամիջոցները», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: