Պապի ինքնաթիռն արդեն ուղևորվում է Հայաստան

Պապի ինքնաթիռն արդեն ուղևորվում է Հայաստան

Հռոմի Ֆրանցիսկոս պապն արդեն Հայաստանի ճանապարհին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հռոմի Սրբազան Քահանայապետի ինքնաթիռն արդեն օդ է բարձրացել:

Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կժամանի 15:00-ին:

Օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կ այանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:



Opinion, pooling and voting