
Մարտի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 528 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 278 178 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 20 903 թեստավորում, որից 14 296-ը հակամարմինների թեստով, 6 607-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 299 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 270 668 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 4 մարդ, ընդհանուր՝ 3 714:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.53 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.61%, վերջին 7 օրվանը՝ 1.82%: aliq.ge