Ձնահյուսի վտանգի պատճառով դեպի ՌԴ-ի սահման արգելվել է տեղաշարժը

Ձնահյուսի վտանգի պատճառով դեպի ՌԴ-ի սահման արգելվել է  տեղաշարժը

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, միջազգային նշանակության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, որի պատճառով բոլոր տրանսպորտային միջոցների համար սահմանափակվել է երթևեկությունը:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ, Մլեթա-Գուդաուրի (Փոստա) և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժիմով:

Նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ու համակարգման ներքո», – ասված է հայտարարության մեջ:1tv.ge