Հունիսի 24-ին Ախալքալաքում տեղի ունեցավ Վրաստանից Ջավախեթիի և Հայաստանից Շիրակի ներկայացուցիչների ՛՛Լավ է միասին՛՛ խորագրով հանդիպում՝ նվիրված բնության պահպանությանը:
Նախագծի հիմնական նպատակն է մեղվապահության զարգացումը, էկոլոգիայի և բնության պահպանությունը Ջավախեթիի և Շիրակի էկոշրջաններում: Հանդիպմանը ներկա էին Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների ղեկավարությունը, ՛՛Մեղրի՛՛ կազմակերպության ներկայացուցիչները Գյումրի քաղաքից, ներկայացուցիչներ այն գյուղական համայնքներից, որտեղ որ կյանքի է կոչվում տվյալ նախագիծը:
Հիշեցնենք, որ այս նախագիծը սկսել է իրականացվել 2016թ. սկզբին, և այս հանդիպմանը ներկայացվեցին անցած ամիսների կատարված աշխատանքները:
Նախագծի մանրամասնների մասին տեղեկացանք նախագծի համակարգող Նարինե Գինոսյանից.
Գարուշ Արզումանյան