Վրաստանում աճում են օլիգարխիկ ազդեցությունները դատարանների, լրատվամիջոցների և քաղաքականության վրա. Սենատոր Ռիշ

Վրաստանում աճում են օլիգարխիկ ազդեցությունները դատարանների, լրատվամիջոցների և քաղաքականության վրա. Սենատոր Ռիշ

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հատուկ պատասխանատվություն ունի երկիրը դուրս բերել քաղաքական ճգնաժամից: Այս մասին Սենատում իր ելույթի ժամանակ, ասել է հանրապետական ​​սենատոր Ջիմ Ռիշը:

Այսօր Սենատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովը լսումներ անցկացրեց Վրաստանում ժողովրդավարության վիճակը գնահատելու համար:

Ջիմ Ռիշը կարծում է, որ վերջին տարիներին վրացական ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, ինչը ցավալի է, քանի որ Վրաստանը «ավելի լավին է արժանի»:

Սենատորը հայտարարել է, որ «Վրաստանը այժմ գտնվում է կրիտիկական իրավիճակում, և եթե նրանք չեն կարող այդ պահին աշխատել իրենց սեփական ժողովրդավարության վրա, ապա ես չգիտեմ, թե երբ նրանք կկարողանան դա անել»:

Եթե ​​Վրաստանը դուրս չգա ճգնաժամից, երկիրը «կկորցնի եվրատլանտյան ինստիտուտներին անդամակցելու հնարավորությունը», վստահ է նա:

«Վրաստանի քաղաքական առաջնորդները պետք է համաձայնվեն դադարեցնել քաղաքական ճգնաժամը և համաձայնության գալ բարեփոխումների վերաբերյալ` երկրի ապագան բարելավելու համար », – ընդգծել է Ռիշը:

Նա նաև նշել է, որ այժմ Վրաստանում աճում են օլիգարխիկ ազդեցությունները դատարանի, լրատվամիջոցների և քաղաքական կյանքի մեծ մասի վրա:

«Բոլոր կողմերը պատասխանատու են այն ճգնաժամի համար, որի առջև այժմ կանգնած է Վրաստանը, որը դարձել է վերջին տարիների լարված իրավիճակի գագաթնակետը և ձախողված բարեփոխումների պատճառը: Երկու հիմնական քաղաքական կուսակցությունները և նրանց ղեկավարները պետք է վերանայեն իրենց երկրի առջև դրված պարտականությունները և համաձայնության գան: Այնուամենայնիվ, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հատուկ պատասխանատվություն ունի երկիրը դուրս բերել քաղաքական ճգնաժամից », – ասել է սենատոր Ռիշը:

Փոխանցում է Newsgeorgia-ն։