Ձյան հալոցքից առաջացած ջուրը հեղեղել է Գոնդուրայի գյուղական համայնքի մարգագետիններն ու ճանապարհները:
Հիմնականում Մ. Գոնդուրա-Մամզարա-Ղուլալիս ուղղությամբ ճանապարհի մի մասը հեղեղված է:
Տեսանյութում երեւում է, որ հալված ջուրը հեղեղել է հսկայական տարածք:
Նշենք, որ անցյալ տարվա ամռանը, հորդառատ անձրեւներից հետո, այս տարածքը կրկին հեղեղվել էր:
Առավել մանրամասն ՝ ֆոտո նյութում.