Նինոծմինդա քաղաքում կրկին հաճախակի են դարձել աղվեսների հարձակումները ընտանի թռչունների վրա:
Նինոծմինդայի Շահումյան, Երևանյան, Թբիլիսիի փողոցների տների հողամասների միջով գիշատիչը ներխուժել է հավանոցներ և ոչնչացրել հավերին: Բնակիչները խոսքերի համաձայն՝ գիշատիչների քանակը շատացել է և հնարավոր է նրանց հանդիպել նույնիսկ քաղաքի փողոցներում:
Գարուշ Արզումանյան