Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ։
Տեղեկատվությունը, թե վրաց-ռուսական սահմանին թուրք վարորդը սպանել է հայ վարորդի, չի հաստատվել։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ և այդ տեղեկատվությունը չի հաստատվել»,-ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: «360» հեռուստաալիքը հայտնել էր, որ սպանվածը ենթադրաբար հայ է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել թուրք և ուզբեկ վարորդների միջև՝ մի քանի օր առաջ։ Ծեծկռտուքի հետևանքով ուզբեկ վարորդը մահացել է։