Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացման հետ կապված ի՞նչ քայլեր եք ձեռնարկում: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս հարցն է ուղղել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը:
«Մենք շատ ակտիվ շփվում ենք վրացական կողմի հետ: Նախորդ շաբաթ եղել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխարտգործնախարարների մակարդակով: Քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ՝ ներառյալ այն հարցը, որը Դուք բարձրացրել եք: Երկու կողմն էլ դրական է տրամադրված այս հարցի լուծմանը: Համավարակը, բնականաբար, իր բացասական ներազդեցությունն ունի, բայց առկախ են նաև որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք ենթակա են արագ լուծման»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:shantnews.am