Այս ռադիոծրագրի ընթացքում ներկայացնում ենք միայնակ ծերերի խնդիրների մասին, որոնք առաջացել են համաճարակի ընթացքում։
Միայնակ ծերերը գտնվում են ռիսկային խմբում, քանի որ նրանց տեղաշարժվելը և պաշտպանությունը իրոք խնդիր է հատկապես պանդեմիայի ժամանակ։ Արդյո՞ք այս ընթացքում նրանք ստացել են օգնություն, եթե այո ապա ի՞նչ օգնություն են ստացել և ում կողմից՝ պետության թե՞ քաղաքապետարանի։
Մունիցիպալիտետի 76 ամյա բնակչուհին մեզ հետ զրույցում ասաց.
«Օգնություն չեմ ստացել, ոչ էլ դիմել եմ, դուք տեսնում եք մեր տան վիճակը։ Ստանում եմ կենսաթոշակ և կով ռմ պահում այս տարիքիս և դրանով գոյատևում եմ։ Կորոնավիրուսի մասին տեղեկությսւնն էլ հեռուստացույցից եմ ստանում»։
Թոք շոուի ժամանակ Նինոծմինդայի միայնակ բնակչուհին ասաց.
«Օգնություն ստացել եմ ամանորից առաջ։ Օգնությունը սնունդի տեսքով էր։ Հիմնականում ապրում եմ կենսաթոշակով, որը գրեթե չի բավականացնում նորմալ ապրելու համար։ Իմ ուզած սնունդը չեմ կարող գնել։ Ստիպված խնայում եմ։ Ինձ պարտքով փող չեն տալիս, ասում են հանակարծ մահանաս ով է վճարելու։ Ամեն ինչ շատ թանկ է։ Կորոնավիրուսի գոյությանը չեմ հավատում։ Կորոնավիրուսի մասին տեղեկությունն էլ դրսից եմ լսում»։
Պարզելու համար թե որքան միայնակ ծերեր կան մունիցիպալիտետում, ինչ օգնություն են ստացել այդ անձինք համաճարակի ընթացքում, այս հարցով մենք դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական ծառայության պետ Արմեն Դարբինյանին։
Նա նշեց, որ միայնակ ծերերի կոնկրետ թիվ չունեն։ Ինչ վերաբերում է օգնությանը, ապա Դարբինյանը նշեց, որ իրենք պանդեմիայի ընթացքում չեն ունեցել միայնակներին օգնություն տրամադրելու ծրագիր։ Եվ առհասարակ իրենք օգնություն տրամադրում են միայն հաշվի առնելով միայնակ ծերերի սոցիալական բալերը։
Այս թեմայի շուրջ զրույց ունեցանք Խաթիա Բագաուրիի հետ, ով Բորժոմի քաղաքում կարմիր խաչի ներկայացուցիչն է։ Նա նշեց, որ երբ ի հայտ եկավ կորոնավիրուսը իրենք անմիջապես միացել են կարմիր խաչի ծրագրին և կամավորների օգնությամբ սկսել են օգնել միայնակ ծերերին ինչպես սնունդով այնպես էլ կենցաղային հարցերում օգնություն ցուցաբերելով.
«Այդ կերպ 300 ընտանիքի ցուցաբերեցինք օգնություն և ինչ որ չափով լուծեցինք այդ անձանց որոշ խնդիրներ` կոնկրետ Բորժոմիում».- ասաց Բագաուրին։
Մանրամասները՝ ռադիոծրագրում.