Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն «ճոխություն» է համարում երեկոյան ժամերին դրսում տեղաշարժի արգելքի վերացումը, գտնում է, որ դրա համար հիմքեր չկան, իսկ պանդեմիան ոչ մի տեղ չի գնացել:
Ըստ նրա` հարկավոր է հետևել բոլոր խորհրդատվություններին, որպեսզի սահմանափակումներն էլ ավելի չխստանան: Նախարարը համեմատական է տարել եվրոպական երկրների հետ` նշելով, որ որոշ տեղերում ամբողջական լոքդաուն է, իսկ Վրաստանում ամեն ինչ շատ ավելի մեղմ է:aliq.ge