
Այսօր Ախալցիխե-Ուրավելիի ճանապարհին ժայռ է փլուզվել: Դեպքը տեղի է ունեցել ժամը 15:30-ի սահմաններում: Միջադեպի հետեւանքով տուժածներ չեն գրանցվել: Տեղեկությունը տարածում է «Թափանցիկութուն Վրաստանին» տարածաշրջանային համակարգող՝ Թամունա Ուչիձեն:
Նրա խոսքով ՝ դեռ մեկ տարի առաջ, 150 ստորագրությամբ դիմել են քաղաքապետարան և օգնություն խնդրել «վտանգավոր գոտին ամրացնելու համար», բայց խնդիրը դեռ լուծված չէ:
Քաղաքապետարանի տեղեկացմամբ ՝ նրանք արդեն ժամանել են դեպքի վայր, իսկ նշված հատվածում ճանապարհը մաքրվում է:tv9news.ge