Թուրքիայում վայրագաբար սպանել են 26-ամյա վրացուհու

Թուրքիայում վայրագաբար սպանել են 26-ամյա վրացուհու

Վրաստանի քաղաքացի 26-ամյա Թեոնա Թուաշվիլին վայրագաբար սպանվել է Ստամբուլում, ենթադրաբար, դառնալով զինված կողոպուտի զոհ:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարձակումը կատարվել է մարտի 22-ին ժամը 15:00-ի սահմաններում: 4 անհայտ անձ ներխուժել է նրա բնակարան, որտեղ ապրում էին Թեոնան եւ նրա պակիստանցի ամուսինը: Հարձակում գործած անձինքն դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել կնոջ կոկորդի հատվածում: Կինը տեղում մահացել է, նրա ամուսինը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Հարեւանները ոստիկանություն եւ շտապօգնություն են կանչել: Հարձակում գործած անձանց հաջողվել է թաքնվել դեպի վայրից: Դանակը, որը հանցագործները նետել են մի կողմ, առգրավվել է որպես ապացույց: Հանցանքի դրդապատճառը հայտնի չէ:

Թեոնան արդեն 4 տարի ապրում էր Թուրքիայում եւ աշխատում ֆաբրիկաներից մեկում, որպեսզի գումար հավաքեր իր երեխայի համար բնակարան գնելու համար: Ծնողները չեն բացառել, որ հարձակման պատճառը կողոպուտն էր:

Մահացածի ընտանիքը սպասում է, որ նրա մարմինը կտեղափոխվի Վրաստան, ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները:newsgeorgia.ge