Վրաստանից ռուսական սահման տանող ավտոմայրուղին վատ եղանակային պայմանների ու ձնահոսքի վտանգի պատճառով շարունակում է փակ մնալ կցորդով ու կիսակցորդով մեքենաների համար:
3 օր շարունակ փակ մնալուց հետո ճանապարհը մարդատարների համար բացվել է: Երթևեկությունը կազմակերպվում է առանց կայանման ռեժիմով, տեղում հետևում է ճանապարհային ոստիկանությունը: Ճանապարհի երկայնքով մի քանի հազար բեռնատար է կայանված:
Հիշեցնենք` Վրաստանի ցամաքային սահմանն այս պայի դրությամբ բաց է միայն բեռնափոխադրումների ու հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար:aliq.ge