Զբաղվածության խթանման պետական գործակալության տեղեկությամբ, շարունակվում է քաղաքացիների նպատակային սոցիալական օգնության տրամադրումը, ներառյալ համավարակի երկրորդ ալիքի ժամանակ աշխատանքը կորցրած քաղաքացիներին:
Նրանց խոսքով, այսօր սկսվել է մարտ ամսվա 200 լարի օգնության հատուցումը և այն կտրամադրվի 130 645 մարդու, ընդհանուր առմամբ 26 129 000 լարիի չափով:
Այսօրվա դրությամբ, փետրվարին 200 լարի օգնություն է փոխանցվել 139 618 անձի, օգնությունը կազմել է 27 923 600 լարի: Հունվարի դրությամբ փոխհատուցման գումարը փոխանցվել է 106 362 անձի, ընդհանուր առմամբ 21 272 400 լարի:
Վրաստանի կառավարության հակաճգնաժամային տնտեսական ծրագրի շրջանակներում, 2021 թվականի հունվարից, գործազուրկները վեց ամսվա ընթացքում ամսական 200 լարի օգնություն կստանան: