Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար չունի MAP-ի կարիքը. պաշտպանության նախարար

Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար չունի MAP-ի կարիքը. պաշտպանության նախարար

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանը կարիք չունի որևէ գործիքի, ինչպիսին որ MAP-ն է (ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլան):

Նրա խոսքով՝ արդեն իսկ գոյություն ունի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ փաթեթ, որն իր էությամբ ամենաբարձրաստիճան փաստաթուղթն է, որը ստեղծվել է որևէ երկրի հետ:

Խիդաշելին ընդգծել է, որ Վրաստանը պահանջել է կոնկրետ նախագծեր՝ կոնկրետ ռեսուրսներով, ինչը չափազանց կարևոր է երկրի համար. «Մենք չենք պահանջել MAP-ի նման փաստաթուղթ և հետևաբար մենք չենք ակնկալում այն:

Մենք պահանջել ենք կոնկրետ նախագծեր՝ կոնկրետ ռեսուրսներով՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ մարդկային, ինչը բավական կարևոր է Վրաստանի համար կենսական կարևորության ուղղություններով՝ ծովային, պաշտպանական, ավիացիոն»:



Opinion, pooling and voting