Արդեն մի քանի օր է Լերմոնտովի փողոցում կոյուղու համակարգը խցանված էր:
Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ խցանման պատճառը դարձյալ անփույթ վերաբերմունքն է այն բնակիչների կողմից, ովքեր գոմաղբ են լցնում համակարգ:
Ջրամատակարարման ծառայության աշխատակիցների խոսքով, սա արդեն երկրորդ դեպքն է: Չնայած նրան, որ նախորդ անգամ բոլորը նախազգուշացվեցին, միևնույնն է ոչինչ չփոխվեց:
Առավել մանրամասն ՝ մեր ֆոտո նյութում: