Մարտի 31-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի ունեցավ հերթական նիստը, որտեղ քննարկվեց երեք հարց:
Առաջին հարցը վերաբերում էր 2021 թվականի բյուջեի մասնակի փոփոխությանը:
Երկրորդ հարցը վերաբերում էր 2021 թ. Նախատեսված սոցիալական փաթեթի հաստատմանը:
Երրորդ հարցը վերաբերում էր մշակույթի, կրթության, երիտասարդության և սոցիալական հարցերի հանձնաժողովի հաստատմանը, նախագահ Սեդա Դարբինյանին և հանձնաժողովի անդամներ Նատո Իրեմաձեն, Վաղինակ Ղազարյանը, Վրեժ Մուրադյանը, Գեորգի Չափանյանը, Ոսկան Էլոյանը, Ալբերտ Մարաբյանը: