Վրաստանում վերացվել է պարտադիր զորակոչը

Վրաստանում վերացվել է պարտադիր զորակոչը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին երկուշաբթի տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ ստորագրել է պարտադիր զորակոչի չեղյալ հայտարարման մասին հրամանը:

Խիդաշելին ընդգծել է, որ օրենսդիր մարմնին չի հաջողվել ընդունել համապատասխան օրենքը, սակայն գտնվել է այն ուղին, որը հնարավորություն կտա անձամբ որոշում ընդունել և արձակել անձնական հրաման:

«Ես արդեն իսկ ձեր առջև ստորագրում եմ բանակային պարտադիր զորակոչի չեղյալ հայտարարման մասին հրաման: Հետևաբար որոշումը մտել է ուժի մեջ»,- ասել է նա:

Ավելի վաղ Խիդաշելին ենթադրել է, որ պարտադիր զորակոչի չեղյալ հայտարարման մասին որոշումն ուժի մեջ կմտնի 2017 թվականին:



Opinion, pooling and voting