«Վրացական երազանքը» անպայման կհաղթի խորհրդարանական ընտրություններում. Կվիրիկաշվիլի

«Վրացական երազանքը» անպայման կհաղթի խորհրդարանական ընտրություններում. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երիտասարդ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր գլխավորած «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը ունի բոլոր ռեսուրսները՝ հաղթելու խորհրդարանական ընտրություններում:

«Առջևում մեզ սպասվում են պատասխանատու ընտրություններ: «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը այս տարի առաջին անգամ անկախ է մասնակցում ընտրություններին, և մենք ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի նորացված թիմով ու էներգիայով և կոնկրետ նպատակներով ու հստակ պահվածքով ներկայանանք ընտրողներին և հաղթենք այդ ընտրություններում:

Մենք պետք է ցույց տանք, որ քաղաքական թիմ ենք, որն ունի բավական ուժ՝ ղեկավարելու պետությունը: «Վրացական երազանքի» բոլոր քայլերը ծառայելու են մեր երկրի հզորությանը»,- հայտարարել է վարչապետը:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին: Դրան մասնակցելու հայտ է ներկայացրել 47 կուսակցություն, որոնցից 13-ն արդեն իսկ հաստատված է:



Opinion, pooling and voting