Պատվաստված անձանցից 27-ի դեպքում արձանագրվել են լուրջ բարդություններ

Պատվաստված անձանցից 27-ի դեպքում արձանագրվել են լուրջ  բարդություններ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանցից 27-ի դեպքում արձանագրվել են լուրջ կողմնակի բարդություններ:

«Հայտնի է դարձել, որ լուրջ բարդությունը 27-ի դեպքում է եղել: Մնացածը եղել են աննշան և կողմնակի բարդություններ», – ասել է Ամիրան Գամկղրելիձեն:

Բացի այդ, ըստ Գամկղրելիձեի, ապրիլի 1-ի ժամը երեքի դրությամբ Վրաստանում պատվաստվել են 8536 բուժաշխատողներ և 65-ից բարձր քաղաքացիներ: