Գերմանիայի աշխատաշուկայում ժամանակավոր օրինական աշխատանք ստանալ ցանկացող Վրաստանի քաղաքացիների համար քվոտան ավելացել է 10 անգամ: Այս մասին հայտնում է Գերմանիայի սննդի եւ գյուղատնտեսության դաշնային նախարարությունը:
Ավելի վաղ Բեռլինը Թբիլիսիում աշխատանք էր առաջարկում 500 քաղաքացիների համար, բայց այժմ 5 հազար մարդ կկարողանա աշխատանք գտնել: Նշենք, որ արտասահմանում աշխատելու համար գրանցվել է Վրաստանի մինչև 100 հազար քաղաքացի:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանից առաջին սեզոնային աշխատողները մայիսին կմեկնեն Գերմանիա:
Գերմանիայում աշխատանքի տևողությունը մեկից երեք ամիս է, աշխատանքային գրաֆիկը շաբաթը հինգից վեց օր է `օրական ութից տաս ժամ: Նվազագույն աշխատավարձը մեկ ժամում 9.50 եվրո է (հաշվարկված), հարկերից, սննդի և բնակության ծախսերը հանելուց հետո: