Անժելա Մաքսիմի Մանոյանը ծնվել 1972 թ. Նինոծմինդայում:
Դպրոցն ավարտելուց հետո, նա երաժշտական կրթություն է ստացել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, ֆլեյտայի բաժնում:
Վերադառնալով Նինոծմինդա՝ ֆլեյտայի դասեր է տվել Նինոծմինդայի երաժշտական դպրոցում: Այնուհետև 2000թ. ուսումը շարունակել է Մելիտոն Բալանչեվաձեի անվան երաժշտական քոեջում, դաշնամուրի բաժնում:
Չնայած Անժելայի սեր երաժշտության նկատմամբ շատ մեծ էր, բայց կյանքը ստիպեց նրան այլ ոլորտում աշխատել և այդ պատճառով էլ նա ընտրեց ոճաբանի մասնագիտությունը: Անժելան արդեն 12 է տարվա փորձ ունի այս ոլորտում և հասցրել է բացել իր սեփական գեղեցկության սրահը:
Ավելի մանրամասն մեր ռեպորտաժում.
Անաիտ Զալալյան