Այսօր՝ ժամը 18:00-ից, 55 տարեկանից բարձր մարդիկ կկարողանան ամրագրել հերթը պատվաստումների համար, – ասաց Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Ըստ նրա, երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 8 909 մարդ:
«Կորոնավիրուսի դեմ «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստվել է 6 893 մարդ, իսկ «Pfizer» պատվաստանյութով պատվաստվել է 2.016 մարդ: Այսօր՝ ժամը 18:00-ից, 55 տարեկանից բարձր մարդիկ կկարողանան հերթագրվել պատվաստումների համար և ապրիլի 5-ից պատվաստվելու հնարավորություն կունենան», – ասաց Թամար Գաբունիան:
Ըստ Առողջապահության նախարարության, պատվաստումը կրկին հասանելի կլինի գրանցման կայքէջում, գրանցման ցուցումները տե՛ս նշված հղումով: