
Ապրիլի 2 -ին Նինոծմինդա քաղաքի մարզահամալիրում մեկնարկեց սեղանի թենիսի շրջանային մրցաշարը:
Մարզիչ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մրցաշարին մասնակցում են թվով 150 -ից ավելի մասնակիցներ: Աղջիկներին տարիքային սահմանափակում չկա, իսկ տղաները խաղում են երկու խմբով, մինչեւ 16 տարեկան եւ 16 -ից բարձր: Մասնակիցներ կան շրջանի մոտ 12 գյուղերից: Եզրափակիչ խաղերը տեղի կունենան վաղը»:
Հիշեցնենք, որ մրցաշարը անցկացնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի և սպորտի ծառայությունը: Հաղթողները կպարգեւատրվեն մեդալներով, գավաթներով, պատվոգրերով, հուշանվերներով: Թիմային խաղում հաղթողները որպես նվեր կստանան մարզական համազգեստ:
Մանրամասները՝ աուդիոնյութում.
Նինոծմինդա քաղաքի մարզահամալիրում կանցկացվի սեղանի թենիսի տարածաշրջանային մրցաշար