Ապրիլի 3 -ին իր տրամաբանական ավարտին մոտեցավ Նինոծմինդա քաղաքի մարզահամալիրում տեղի ունեցող սեղանի թենիսի շրջանային մրցաշարը:
Մարզիկները ովքեր դուրս էին եկել եզրափակիչ պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով եւ պատվոգրերով:
Աղջիկների անհատական խաղում առաջին տեղը գրավեց Արմենուհի Հանեսյանը, երկրորդ տեղը՝ Ալիյա Հանեսյանը եւ երրորդը՝ Լուսինե Թումասյանը:
Տղա – աղջիկ զույգերի խաղում առաջին հորիզոնականը գրավեցին Ղուկասյան Վալերան եւ Հանեսյան Արմենուհին, երկրորդ տեղը զբաղեցրեցին Բաղոյան Միտիյան եւ Հանեսյան Ալիյան, իսկ երրորդը՝ Դումոյան Ստյոպան եւ Թումասյան Անահիտը:
Տղաների զույգերով խաղում 3 -րդ հորիզոնականը գրավեցին Մանվելյան Ստեփանը եւ Սարգսյան Էդգարը՝ Ղուլալիս գյուղից: Երկրորդ տեղը զբաղեցրեցին Սողոյան Աշոտը եւ Ղուկասյան Վալերան: Առաջին տեղը գրավեցին Նորսոյան Արմենը եւ Թազայան Միասնիկը:
Մինչեւ 16 տարեկան տղաների խմբում առաջին տեղը գրավեց Ղուկասյան Վալերան, երկրորդ հորիզոնականում Հանեսյան Միշան էր, իսկ երրորդը Սարգսյան Էդգարը:
16 տարեկանից բարձր տղաների խմբում առաջին պատվավոր տեղը գրավեց Հարութունյան Հայկը, երկրորդ տեղում էր Թազայան Միասնիկը, երրորդը Մարաբյան Ալեքսանը:
Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում մեկնարկեց սեղանի թենիսի մրցաշարը
Ժդանովականի թիմը
Օրոջալարի թիմը