Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 192 նոր դեպք, ապաքինվել է 856 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ, ևս 14 անձի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4 976 թեստ:
Ապրիլի 2-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 196 044 դեպք:
Մահացել է 3 575 մարդ, ևս 918-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: 1tv.ge