Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը ուժեղացնում է դպրոցներում մոնիտորինգը, կապված ամբողջ երկրում կովիդվարակման ավելացման հետ: Հանրային հաստատություններում հիգիենայի կանոնների խիստ պահպանման նկատմամբ վերահսկողությունը կխստացվի:
Կրթության նախարարության տեղեկությամբ, Վրաստանի ողջ տարածքում գործող բոլոր հանրային դպրոցները առավելագույնս ապահովված են վարակի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով:
«Բացի այդ, պետության ֆինանսավորմամբ, ընթանում է պետական և մասնավոր դպրոցների ուսուցիչների և վարչակազմի համակարգված թեստավորումը: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, մոնիտորինգի և պարտադիր փորձարկման արդյունքում, վարակը հաստատվել է ուսուցիչների և դպրոցների վարչակազմի անդամների 0,1 տոկոսի և աշակերտների 0,03 տոկոսի մոտ: Հատկանշական է, որ դպրոցներում ներքին տարածման դեպքեր չեն արձանագրվել: Ծնողների խնդրանքով, վիրուսի հաստատման պատճառով, այս փուլում ամբողջ երկրում 37 դպրոց և 117 առանձին դասարան անցել են հեռավար ուսուցման: Հատկանշական է, որ երկու օր առաջ Վրաստանում հեռավար ուսուցման էր գտնվում 52 դպրոց: Այս դպրոցներից 15-ը երկուշաբթի օրվանից դասերը կվերսկսեն դասասենյակներում: Այս փուլում ամբողջ երկրում հեռավար ձևով դասավանդում է 80 ուսուցիչ: Վարակի հայտնաբերման դեպքում դպրոցների նկատմամբ կրկին կկիրառվեն կետային սահմանափակումներ», – ասված է հաղորդագրության մեջ:1tv.ge