Ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են դիեր։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 27-ամյա Ս. Մ-ի և 7-ամյա Կ. Մ-ի դիերը։ Փաստի առթիվ ավագ քննիչ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Կ. Մ-ն Ս. Մ-ի դուստրն էր, սովորում էր Երևանի ավագ դպրոցներից մեկի 1-ին դասարանում, և այդ օրը երեխայի ծննդյան օրն էր։