Հայ Կրթական Հիմնարկությունը վճարովի սովորող ուսանողների համար կրթաթոշակների մրցույթ է հայտարարել: Կրթաթոշակները կտրամադրվեն Հայաստանի քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ ուսանողներին:
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով` https://aef.am/university/:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2021 թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ:
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15; 7; 3,2 կամ 75 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2021 թ․-ի ապրիլի 6-ից մինչև մայիսի 16-ը լրացնել կրթաթոշակի հայտը՝ https://apply.aef.am/:
Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգահարել (+374) 11 53 14 85:
Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ մոտենա գրասենյակ (խնդրում ենք ընտանիքի անդամներին, բարեկամ-հարևաններին չզանգել և չայցելել)։jnews.ge