Թույլատրվու՞մ է «Պարետային ժամ»֊ի ժամանակ պատշգամբ դուրս գալ. Ֆեյք

Թույլատրվու՞մ է «Պարետային ժամ»֊ի ժամանակ պատշգամբ դուրս գալ. Ֆեյք

Իրականությանը չի համապատասխանում տեղեկատվությունը, իբր տեղաշարժման սահմանափակման ժամանակահատվածում պատշգամբ դուրս գալու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, – այս մասին  տեղեկատվությունը տարածում է կառավարության ստարտկոմը:

«Սոցիալական ցանցում տարածվել է կեղծ հեռախոսազրույցի ձայնագրություն, ըստ որի, տեղաշարժի սահմանափակման ժամանակահատվածում, պատշգամբ դուրս գալու համար բնակչությանը անհրաժեշտ է հատուկ թույլտվություն: Մենք նշում ենք, որ այս տեղեկատվությունը դասական կեղծ լուր է, որի նպատակն է հասարակությանը մոլորության մեջ գցել և վարկաբեկել սահմանափակող միջոցառումները, որը գործում է երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար», – ասված է հայտարարության մեջ: