Վրաստանում եղանակը կվատթարանա

Վրաստանում եղանակը կվատթարանա

Ապրիլի 5-ից մինչև ապրիլի 6-ի առավոտյան Վրաստանում (հիմնականում երկրի արևմտյան մասում) սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ ուժգին, լեռնային վայրերում ձյուն։ Արևմուտքից կփչի ուժեղ  քամի, ծովում  սպասվում է 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ, – հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

«Սպասվող առատ տեղումները կարող են էապես բարձրացնել գետերում ջրի մակարդակը։ Հնարավոր է սողանքների ակտիվացում», – հայտնում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից: