Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի անտառային գոտում ծառեր են հատվել:
Նինոծմինդա-Սաթխա ճանապարհով երթևեկելիս`տեսանելի են ցաք ու ցրիվ եղած ճյուղեր:
Լինելով այնտեղ հաշվեցինք ավելի քան 13 նոր կտրված կոճղեր:
Հիշեցնենք, որ ապօրինի ծառահատումները պատժվում են տուգանքով կամ ուղղիչ աշխատանքներով `առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Առավել մանրամասն՝ NOR-ի ֆոտո նյութում.