Նինոծմինդայի շրջանի ֆուտզալի «Փարվանա» թիմը մասնակցում է Վրաստանի Բիզնես Լիգայի առաջնությանը:
Խաղերը անցկացվում են Թբիլիսիի օլիմպիական սպորտային մարզադաշտում, որտեղ Փարվանա հավաքականը իր առաջին խաղը անցկացրեց Քարթու Բանկ (ბანკი ქართუ) թիմի հետ` հաղթելով 2 – 1 հաշվով:
Խաղը սպասվածից ավելի դժվար ընթացք ունեցավ, տղաները խաղում էին պաշտպանական ոճով, առաջին խաղակեսում մրցակիցը առաջ անցավ հաշվի մեջ, որտեղ գոլի հեղինակ դարձավ Գիորգի Չիկվիլաձեն: Երկրորդ խաղակեսում հաշիվը հավասարեցրեց Ռաֆիկ Մարգարյանը, իսկ հաղթական գոլը խփեց Արկադի Փութուլյանը:
Սպորտդպորցի տնօրեն Վալերի Բդոյանի խոսքով. «Մասնակցում ենք ֆուտզալի Բիզնես Լիգայի առաջնությանը, գտնվում ենք C խմբում: Առաջնությանը մասնակցում է թվով 7 թիմ, որտեղ առաջին եւ երկրորդ տեղեր գրավողները կբարձրանան B խումբ: Մեր թիմի պատրաստվածությունը լավ է, գոլային պահեր շատ ունեինք որոնք չիրականացրինք եւ կարելի էր ավելի մեծ հաշվով հաղթել: Հաջորդ խաղը մրցելու ենք անցած տարի մեր խմբում առաջին հորիզոնականը գրաված թիմի հետ: Ֆուտբոլիստների հետ պայմանագիրը արդեն կազմել ենք եւ առաջիկայում բավականին խաղեր են մեզ սպասվում»: sbm.ge
Մանրամասները՝ աուդիոնյութում.