Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի թիվ 2 հանրային դպրոցում երկու օր շարունակ տեղի ունեցավ բաց դաս:
Ապրիլի 5 -ին, 5 -րդ դասարանում անցկացվեց «Մեգրելական խոհանոցի օր» մրցույթը:
Աշակերտները պատմության ուսուցչուհի Սվետլանա Արոյանի օգնությամբ տեղեկություններ էին հավաքել մեգրելական խոհանոցի ճաշատեսակների վերաբերյալ: Մրցույթը սկսվեց պետական օրհներգով:
Աշակերտները իրենց պատրաստած ճաշատեսակները կապում էին Սամեգրելոյի ավանդույթների հետ:
Միջոցառման ավարտին երեխաները ստացան հավաստագրեր:
Ապրիլի 6 -ին, 10 -րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ անցկացվեց բաց դաս «Լրատվությունը եւ առողջությունը» խորագրով:
Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի տնօրեն Լալազար Արոյանի խոսքով. «Դասի ընթացքում քնարկվեց տարբեր թեմաներ, օրինակ՝ լրատվությանն միջոցով ինչպես կարելի է պայքարել ծխախոտի, ալկոհոլիզմի եւ թմրամոլության դեմ, կամ ասենք COVID 19 -ը եւ լրագրության դերը այդ ոլորտում: Երեխաների հետ միասին մենք վերլուծեցինք այդ թեմաները՝ թե քննադատաբար մոտեցան լրատվամիջոցներին եւ թե հասարակությանը սպառնացող այդ վտանգավոր երեւույթներին»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.