Նինոծմինդայում մեծացել է աղվեսանման կենդանիների քանակը, որի զոհն են դառնում բնակիչների ընտանի թռչունները, իսկ Մադաթափա լճի մոտ ապրող գյուղերի բնակիչներին անհանգստացնում են օձերը:
Օձերը ներխուժում են Ժդանովական գյուղի տները, չնայած դրանք թունավոր չեն, այլ պատկանում են լորտուների դասին: Միայն նրանց ներկայությունն անգամ բնակիչներին սարսափի մեջ է գցում: Օձերը գալիս են Մադաթափա լճից, որտեղ կլիմակայական պայմանները բարենպաստ են նրանց բազմացման համար: Լճի մոտ օձերը սնվում են գորտերով, իսկ ահա օձերին ուտում են արագիլները:
Արկադի Սիմոնյան