Բնական գազից թունավորում է գրանցվել, տուժել են անչափահասներ

Բնական գազից թունավորում  է գրանցվել, տուժել են անչափահասներ

Քաղաք Ախալցիխեում բնական գազի ինտոքսիկացիայի դեպք է գրանցվել: 9 ապրիլի փողոցում, բնակելի երկու շենքերում գազի արտահոսքի հետևանքով 3 մարդ է թունավորվել:

Շտապ օգնության գործակալությունից  հայտնեցին, որ բոլոր երեք տուժածներին տեղափոխել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց, նրանցից երկուսն անչափահասներ են: Կլինիկայի տնօրեն՝ Ռևազ Կուճուխիձեի խոսքով, նրանցից երկուսի՝ անչափահասի և մեկ չափահասի առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ երրորդին բժշկական օգնություն ցուցաբերել հարկավոր չէր:

«Ինտերգազ» ընկերությունից ասում են, որ 9 ապրիլի փողոցում տեղի ունեցած դեպքի մասին տեղյակ չեն, չնայած տնօրեն՝ Վասիլ Աբուլաձեն ասում է, որ գազի արտահոսքը տեղի է ունեցել Ասպինձայի փողոցում և տեղում աշխատում են նրանց փորձագետները:tv9news.ge